09:12  ,  16 հունիսի, 2017

Քոնոր Մաքգրեգորը Ֆլոյդ Մեյվեզերին «շփոթել» է նրա հոր հետ (ֆոտո)

UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորը լուսանկար է հրապարակել պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի (49–0, 26 նոկաուտ) հետ մենամարտի առթիվ:

«Մենամարտը կկայանա»,- «Ինստագրամում» գրել է Մաքգրեգորը՝ տեղադրելով նաեւ Ֆլոյդ Մեյվեզերի հոր լուսանկարը:

Հիշեցնենք, որ Մաքգրեգորի եւ Մեյվեզերի միջեւ մենամարտը տեղի կունենա օգոստոսի 26-ին Լաս Վեգասի MGM Grand մարզապալատում: Մարտը կանցկացվի բռնցքամարտի կանոններով: Սպասվում է, որ մարտիկներն այդ մենամարտից կստանան 100 միլիոն դոլարից ավելի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում