Եվրոպայի լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդի» աշխատակիցները թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին տվել են «Դեյզի» մականունը, գրում է Mirror-ը:
Անգլիական ակումբի աշխատակիցները պորտուգալացի մասնագետին նմանեցրել են 1989-ին նկարահանված «Վարորդ միսս Դեյզի» ֆիլմի հերոսուհի Ջեսիկա Տենդիին: Բանն այն է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատանքի ընթացքում Մոուրինյոն երբեք չի վարել մեքենա եւ միշտ օգտվել է վարորդի ծառայություններից:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն նախորդ տարվա ամռանն էր գլխավորել անգլիական ակումբը, իսկ Մանչեսթերում ապրում է 5 աստղանի հյուրանոցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի