Ֆուտբոլի Ֆրանսիայի եւ Անգլիայի հավաքականներն ընկերական հանդիպում են անցկացրել Սեն Դենիի «Ստադ դը Ֆրանսում»: 3:2 հաշվով առավելության է հասել Դիդյե Դեշամի գլխավորած թիմը, թեեւ երկրորդ խաղակեսի մեծ մասն անցկացրել է 10 ֆուտբոլիստներով:
47-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում վերջին հույսի խախտման համար հեռացվեց Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանը: Հարի Քեյնը դիպուկ իրացրացրեց 11 մետրանոցը եւ հավասարեցրեց հաշիվը՝ 2:2: Սակայն վերջնամասում Ֆրանսիայի հավաքականը Ուսման Դեմբելեի գոլի շնորհիվ կորզեց հաղթանակ՝ 3:2:
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի հետ նույն խմբում ընդգրկված Ռումինիայի հավաքականն ընկերական խաղում 3:2 հաշվով պարտության է մատնել Չիլիի թիմին:
Ընկերական հանդիպումներ
Ֆրանսիա - Անգլիա՝ 3:2
Սամուել Ումտիտի, 22, Ջիբրիլ Սիդիբե, 43, Ուսման Դեմբելե, 78 - Հարի Քեյն, 9, 48, 11մ
Հեռացում՝ Ռաֆայել Վարան (Ֆրանսիա), 47
Ռումինիա - Չիլի՝ 3:2
Բոգդան Ստանկու, 31, Նիկոլաե Ստանչու, 60, Ալեքսանդրու Բալուտե, 83 - Էդուարդո Վարգաս, 8, Լեոնարդո Վալենսիա, 18
Հեռացում՝ Գարի Մեդել (Չիլի), 33
Կամերուն - Կոլումբիա՝ 0:4
Խամես Ռոդրիգես, 16, Երի Մինա, 30, 52, Խոսե Իսկյերդո, 85
Հեռացում՝ Ռոբերտ Տամբե (Կամերուն), 47
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:54 , 10 սեպտեմբերի
09:07 , 10 սեպտեմբերի
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի