Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess-2017 սուպերմրցաշարի երկրորդ հանգստյան օրվանից հետո հունիսի 14-ին կանցկացվի 7-րդ տուրը:
Նախորդ 2 պարտիաներում ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին հաղթած Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: Հայկական շախմատի առաջատարն ունի 4 միավոր եւ ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18:00-ին:
Norway Chess-2017, 7-րդ տուր
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793)
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771)
Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808)
Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. Արոնյան, Նակամուրա՝ 4-ական միավոր, Կարյակին, Կրամնիկ, Գիրի, Սո՝ 3-ական, Կարլսեն, Կարուանա, Վաշյե-Լագրավ, Անանդ՝ 2.5-ական:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի