19:43  ,  11 հունիսի, 2017

Norway Chess-2017. Կարլսենին հաղթելուց հետո Արոնյանն արագ ոչ ոքի խաղաց Վաշյե- Լագրավի հետ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող շախմատային սուպերմրցաշարի 5-րդ տուրում առաջինն ավարտվեց Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի պարտիան: 38-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: Արոնյանը վաստակել է 3 միավոր:

Հիշեցնենք, որ երեք ոչ ոքիներից հետո չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտության է մատնել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին:

Norway Chess-2017, 5-րդ տուր

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793)՝ 0.5:0.5

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808) 

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786) - Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812) 

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771)

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785) 

Մրցաշարային դրությունը չորրորդ տուրից հետո. Նակամուրա՝ 3, Արոնյան, Կրամնիկ՝ 2.5-ական, Սո, Կարուանա, Կարյակին, Գիրի՝ 2-ական միավոր, Վաշյե-Լագրավ, Կարլսեն՝ 1.5-ական, Անանդ՝ 1 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում