Մինսկում ավարտվեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուս Մաքսիմ Մատլակովը: Նա, վրացի Բաադուր Ջոբավան եւ ռուս Վլադիմիր Ֆեդոսեեւը վաստակեցին 8.5-ական միավոր, բայց լրացուցիչ ցուցանիշներով ոսկե մեդալը բաժին հասավ Մաքսիմ Մատլակովին: Ջոբավան գրավեց երկրորդ տեղը, իսկ Ֆեդոսեեւը՝ երրորդ:
Հայաստանի 19 ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցեցին Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Արամ Հակոբյանը, որոնք վաստակեցին 7.5-ական միավոր եւ բաժանեցին 15-38-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Հրանտ Մելքումյանը գրավեց 19-րդ տեղը եւ նվաճեց 2017-ի աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր:
Արման Միքայելյանը եւ Արման Փաշիկյանը վաստակեցին 7-ական միավոր, Մանուել Պետրոսյանը եւ Վահե Բաղդասարյանը՝ 6.5-ական, իսկ Զավեն Անդրիասյանը՝ 6:
Այս տարի Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին 395 շախմատիստներ, այդ թվում՝ 171 գրոսմայստեր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի