15:02  ,  10 հունիսի, 2017

Norway Chess. Լեւոն Արոնյան vs Մագնուս Կարլսեն

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Norway Chess շախմատային սուպերմրցաշարում հանգստյան օրվանից հետո կկայանան չորրորդ տուրի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

Նախորդ 2 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի ու Հիկարու Նակամուրայի եւ հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Արոնյանն ու Կարլսենն ունեն 1.5 միավոր եւ բաժանում են 3-8-րդ տեղերը:

Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18:00-ին:

Norway Chess-2017, չորրորդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832)

Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786)

Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796)

Մրցաշարային դրությունը երրորդ տուրից հետո. Կրամնիկ, Նակամուրա՝ 2-ական, Արոնյան, Կարլսեն, Սո, Կարուանա, Կարյակին, Վաշյե-Լագրավ՝ 1.5-ական միավոր, Անանդ, Գիրի՝ 1-ական միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում