23:08  ,  7 հունիսի, 2017

Norway Chess-2017. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess-2017 շախմտային սուպերմրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի է խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ ունի 1 միավոր: Նակամուրան ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ ընթացիկ առաջատարներն են՝ 1.5-ական միավոր:

Երրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի հոլանդացի Անիշ Գիրիի հետ:

Norway Chess-2017, երկրորդ տուր

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793)՝ 0.5:0.5 

Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781)՝ 0.5:0.5 

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808)՝ 0:1 

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832)՝ 0.5:0.5

Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը երկրորդ տուրից հետո. Կրամնիկ, Նակամուրա՝ 1.5-ական, Արոնյան, Կարլսեն, Սո, Կարուանա, Կարյակին, Վաշյե-Լագրավ՝ 1-ական միավոր, Անանդ, Գիրի՝ 0.5-ական միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում