12:08  ,  6 հունիսի, 2017

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները մարզվել են ծովային հետեւազորի ճամբարում (ֆոտոշարք)

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները մեկ օր անցկացրել են Մեծ Բրիտանիայի թագավորական ծովային հետեւազորի մարզումային ճամբարում, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստները փորձել են տարբեր վարժություններ, որոնք զինվորականները կատարում են ամեն օր:

Անգլիայի հավաքականը պատրաստվում է Շոտլանդիայի (հունիսի 10) եւ Ֆրանսիայի (հունիսի 13) թիմերի դեմ առաջիկա խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում