11:55  ,  6 հունիսի, 2017

Պեպե. «Ռեալից» հեռանալու համար չեմ ցանկանում մեղադրել ոչ մեկի

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեն հաստատել է, որ հեռանում է Արքայական ակումբից: 34-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի հունիսի 30-ին: «Ռեալն» առաջարկել է մեկ տարով երկարաձգել պայմանագիրը, սակայն Պեպեն հրաժարվել է:

«Հեռանալու մասին մտածում էի հունվարից: Հեռանալուս համար չեմ ցանկանում մեղադրել ոչ ոքի: Զիդանը լավ արդյունքների հասավ թիմի հետ, սակայն կան բաներ, որոնք ես չեմ կարողանում հասկանալ: Չեմ հասկանում, թե ինչու անհետացա թիմից: Ես հրաժեշտ չեմ տվել թիմին: Բոլորը գիտեին, որ ես հեռանում եմ»,- Պեպեի խոսքը մեջբերում է COPE-ն:

 Պորտուգալացի պաշտպանը 2007-ից է խաղում «Ռեալում», որի կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 13 խաղի ու դարձել 2 գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news