11:07  ,  20 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. DreamTeam հաղթեց Մեծ Բրիտանիային

Բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի հավաքականը Մանչեսթերում մեծ առավելությամբ հաղթել է Մեծ Բրիտանիայի թիմին՝ 118։78։

Ամերիկացիների կազմում ամենաարդյունավետ խաղացողները եղել են Դերոն Ուիլյամսը եւ Կարմելո Էնտոնին՝ 19-ական միավոր։

Հուլիսի 27-ին մեկնարկող Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլում ԱՄՆ-ի հավաքականը կհանդիպի նաեւ Իսպանիայի եւ Արգենտինայի թիմերի հետ։ Հանդիպումները տեղի կունենան Բարսելոնայում, հաղորդում է Daily Mail-ը։

Ստուգողական հանդիպում

ԱՄՆ – Մեծ Բրիտանիա՝ 118։78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով