21:20  ,  31 մայիսի, 2017

Ռոնալդու. Ցանկանում ենք պաշտպանել Չեմպիոնների լիգայի տիտղոսը եւ մտնել պատմության մեջ

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ հույս է հայտնել, որ երկրորդ տարին անընդմեջ կբարձրացնի գավաթը:

«5-րդ եզրափակիչս կլինի Չեմպիոնների լիգայում: Ծանրագույն հանդիպում է սպասվում: «Յուվենտուսը» լրջագույն մրցակից է: Եզրափակիչում թիմերի հնարավորությունները միշտ էլ հավասար են: «Յուվենտուսն» ունի գերազանց պաշտպանություն, բայց միշտ էլ կարելի է գտնել թույլ տեղեր: Պետք է օգտագործենք նույնիսկ չնչին ազատ տարածությունը եւ հասնենք հաջողության:

«Ռեալի» յուրաքանչյուր խաղացող ցանկանում է հասնել գերխնդրի լուծմանը եւ դառնալ առաջինը Չեմպիոնների լիգայի գավաթը երկու տարի անընդմեջ նվաճած: Ցանկանում ենք մտնել պատմության մեջ: Մեր երազանքն է պաշտպանել տիտղոսը»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 3-ին Ուելսի մայրաքաղաք Կարդիֆում:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news