10:24  ,  30 մայիսի, 2017

Թոմաս Տուխելը կհեռանա Դորտմունդի «Բորուսիայից»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մոտ է գերմանական ակումբից հեռանալուն:

WAZ-ը գրում է, որ կողմերը կբաժանվեն մայիսի 31-ին: Չնայած Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելուն ու Գերմանիայի Գավաթում տարած հաղթանակին, Թոմաս Տուխելի եւ «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեի հարաբերությունները շարունակում են մնալ լարված:

Գերմանացի մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018-ի ամառը: Այն ժամանակից շուտ խզելու դեպքում ակումբը պետք է 2 միլիոն եվրո փոխհատուցում վճարի մարզիչին:

Գերմանական մամուլի համաձայն՝ «Բորուսիան» բանակցում է «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Յուլիան Նիգելսմանի հետ: 29-ամյա մարզիչի գլխավորությամբ «Հոֆենհայմն» այս մրցաշրջանում պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news