«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իր նախկին ակումբ Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվողը Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հաղթական գոլին Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Գերմանիայի Գավաթի եզրափակիչում:
«Քո հաղթական գոլը հրաշալի ստացվեց»,- թվիթերյան էջում գրել է Մխիթարյանը:
«Շնորհակալ եմ մեծ եղբայր, ես արեցի քո պես»,- գրառմանը պատասխանել է Օբամեյանգը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Գավաթի եզրափակիչում Օբամեյանգը 67-րդ րոպեին 11 մետրանոց հարվածն իրացրել էր լեգենդար չեխ ֆուտբոլիստ Անտոնին Պանենկայի ոճով: «Բորուսիան» հաղթել էր 2:1 հաշվով եւ չորրորդ անգամ հռչակվել Գերմանիայի գավաթակիր: Դորտմունդի թիմը Գերմանիայի գավաթը նվաճել էր նաեւ 1965, 1989 եւ 2012 թվականներին: Նախորդ 3 տարիներին դորտմունդցիները պարտություն էին կրել Գերմանիայի Գավաթի եզրափակիչում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի