Հենրիխ Մխիթարյանը գնահատել է Օբամեյանգի «պանենկան», գաբոնցին պատասխանել է

12:24   28 մայիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իր նախկին ակումբ Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվողը Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հաղթական գոլին Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Գերմանիայի Գավաթի եզրափակիչում:

«Քո հաղթական գոլը հրաշալի ստացվեց»,- թվիթերյան էջում գրել է Մխիթարյանը:

«Շնորհակալ եմ մեծ եղբայր, ես արեցի քո պես»,- գրառմանը պատասխանել է Օբամեյանգը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Գավաթի եզրափակիչում Օբամեյանգը 67-րդ րոպեին 11 մետրանոց հարվածն իրացրել էր լեգենդար չեխ ֆուտբոլիստ Անտոնին Պանենկայի ոճով: «Բորուսիան» հաղթել էր 2:1 հաշվով եւ չորրորդ անգամ հռչակվել Գերմանիայի գավաթակիր: Դորտմունդի թիմը Գերմանիայի գավաթը նվաճել էր նաեւ 1965, 1989 եւ 2012 թվականներին: Նախորդ 3 տարիներին դորտմունդցիները պարտություն էին կրել Գերմանիայի Գավաթի եզրափակիչում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.