00:38  ,  12 նոյեմբերի, 2026

ԱՄՆ-ի հավաքականն առաջարկ կանի Գվարդիոլային, եթե Պոչետինոն հեռանա

Ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականն առաջարկ կանի «Բարսելոնայի», «Բավարիայի», «Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, եթե արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն հեռանա թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է The Athletic-ը։

Պոչետինոն մտադիր է ընդունել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը։ Գվարդիոլան անցած մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Սիթին» լքելուց հետո մարզչական աշխատանք չունի։

Ակումբային ֆուտբոլ վերադառնալու մտադրություն նա հիմա չունի, սակայն կարող է հետաքրքրվել ազգային հավաքականի հետ աշխատանքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news