15:16  ,  26 մայիսի, 2017

Ջեյմսի եւ Իրվինգի հրաշալի խաղը «Քլիվլենդին» դուրս բերեց եզրափակիչ, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի Արեւելյան գոտու եզրափակիչի 5-րդ խաղում «Քլիվլենդ Կավալյերսը» արտագնա խաղում 135:102 հաշվով պարտության մատնեց «Բոստոն Սելթիքսին» եւ շարքի հաշիվը դարձրեց 4:1՝ դուրս գալով Ասոցիացիայի եզրափակիչ:

Օրվա լավագույն դրվագների հնգյակում են «Քլիվլենդի» առաջատարներ Լեբրոն Ջեյմսի դանկը, Կայրի Իվինգի անցումը, Տրիստան Թոմփսոնի բլոք-շոթից սկսված «Քլիվլենդի» հակագրոհը: Լեբրոն Ջեյմսն այս խաղում վաստակել է 35 միավոր: Ասոցիացիայի փլեյ-օֆֆի հանդիպումների նրա վաստակած միավորի թիվը հասավ 5995-ի: Այդ ցուցանիշով նա գերազանցեց լեգենդար Մայքլ Ջորդանի ռեկորդը, որը փլեյ-օֆֆի խաղերում վաստակել է 5987 միավոր:

Լեբրոն Ջեյմսը 7-րդ անգամ անընդմեջ կխաղա եզրափակիչում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով