09:40  ,  24 մայիսի, 2017

Ժոզե Մոուրինյո. Ցավալի է, որ չկարողացանք Շվեդիա ուղեւորվել ուրախ տրամադրությամբ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է մայիսի 22-ին «Մանչեսթեր արենա» ստադիոնում տեղի ունեցած պայթյունին, որի հետեւանքով զոհվել էր 22 մարդ:

«Բոլորս շատ տխուր ենք տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառով: Անդադար մտածում ենք բոլոր զոհերի ու նրանց ընտանիքների մասին: Մենք ունենք աշխատանք եւ մեկել ենք Շվեդիա, որպեսզի կատարենք այն: Ցավալի է, որ չէինք կարող ուղեւորվել ուրախ տրամադրությամբ, որը միշտ կա մեր խաղերից առաջ: Մանչեսթերում անցկացրած կարճ ժամանակահատվածում նկատել եմ, որ այստեղի բնակիչները միշտ միասնական են»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ: Պայթյունը տեղի էր ունեցել «Մանչեսթեր Սիթիի» տնային ստադիոնի այն հատվածում, որտեղ տոմսեր են վաճառվում: Ահաբեկչություն իրականողնողը եւս մասհացել է ստադիոնում: Ոստիկանությունը փորձում է պարզել, արդյո՞ք հարձակվողը միայնակ է գործել: Մանչեսթերի պայթյունը Մեծ Բրիտանիայում ամենախոշորն է 2005 թվականին լոնդոնյան մետրոյում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ զոհվել էր 50 մարդ:

Միջադեպի պատճառով «Մանչեսթեր Յունայթեդն» Ամստերդամի «Այաքսի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ չեղյալ էր հայտարարել Ժոզե Մոուրինյոյի նախախաղային ասուլիսը, որը պետք է կայանար Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմում: «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Այաքսի» միջեւ Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում