23:08  ,  23 մայիսի, 2017

Դանիայի առաջնությունում հաղթական գոլ են խփել մրցավարական կոպիտ սխալից հետո

«Նորշելանի» ու «Միտյուլանի» միջեւ ֆուտբոլի Դանիայի առաջնության խաղում մրցավարները թույլ են տվել կոպիտ սխալ:

73-րդ րոպեին «Միտյուլանի» գրոհի ժամանակ գնդակը դուրս է եկել դաշտի սահմաններից: Դա այնքան ակնհայտ է եղել, որ «Նորշելանի» ֆուտբոլիստները կանգնել են, իսկ «Միտյուլանի» հարձակվող Անդրե Ռոմերը շարունակել է խաղալ եւ գրավել դարպասը: Այդ գոլի շնորհիվ «Միտյուլանն» արտագնա հաղթանակ է տարել 3:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում