20:50  ,  23 մայիսի, 2017

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնում է Լեհաստան

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մայիսի 24-28-ը Լեհաստանի Կելցե քաղաքում համատեղ ուսամնամարզական հավաք եւ մենամարտեր կանցկացնի Լեհաստանի թիմի հետ:

Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Լեհաստան կմեկնեն 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, փոխանցում են բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում