16:07  ,  23 մայիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզումը սկսվել է լռության րոպեով (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները հարգել են «Մանչեսթեր արենա» ստադիոնում նախօրեին տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակը: Մայիսի 23-ին Ժոզե Մոուրինյոյի թիմի մարզումը սկսվել է լռության րոպեով, տեղեկացնում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ: Պայթյունի հետեւանքով, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է 22 մարդ, եւս 50-ը տուժել են: Պայթյունը տեղի էր ունեցել «Մանչեսթեր Սիթիի» տնային ստադիոնի այն հատվածում, որտեղ տոմսեր են վաճառվում: Ահաբեկչություն իրականողնողը եւս մասհացել է ստադիոնում: Ոստիկանությունը փորձում է պարզել, արդյո՞ք հարձակվողը միայնակ է գործել: Մանչեսթերի պայթյունը Մեծ Բրիտանիայում ամենախոշորն է 2005 թվականին լոնդոնյան մետրոյում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ զոհվել էր 50 մարդ:

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է Ամստերդամի «Այաքսի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, որը կկայանա մայիսի 24-ին Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում