02:19  ,  22 մայիսի, 2017

Կեյլոր Նավասը սափրել է գլուխը՝ տիտղոսը նվիրելով քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլորն Նավասը Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի արտագնա խաղում «Մալագայի» նկատմամբ տարած 2:0 հաշվով հաղթանակից հետո Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվիրել է քաղցկեղի դեմ պայքարող բոլոր երեխաներին՝ սափրելով գլուխը:

«Ես աղոթում եմ աստծուն եւ ցանկանում եմ, որ քաղցկեղով տառապող բոլոր երեխաները հաղթող դուրս գան հիվանդության դեմ պայքարում: Աղոթում են նրանց ընտանիքների համար, պայքարը շարունակողների համար: Այս տիտղոսը նրանց համար է»,- Նավասի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Արքայական ակումբը հինգ տարի անց դարձյալ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը՝ 33-րդ անգամ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում