Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հուլիսի 16-ից 30-ն անցկացվելիք ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացված է լինելու չորս լողորդով: Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է լողի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը:
Վահան Մխիթարյանը հանդես կգա 50 մետր ազատ ոճում եւ բաթերֆլայում, Վլադիմիր Մամիկոնյանը՝ 100 մետր ազատ ոճում, Անի Պողոսյանը՝ 50 մետր ազատ ոճում եւ թիկնալողում, իսկ Ելենա Եսայանը՝ 50, 100, հավանական է նաեւ, 200 մետր բրաս լողաոճում:
Հունիսին մեծահասակ ու պատանի լողորդները համատեղ հավաք կանցկացնեն Ծաղկաձորում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում