Աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա չորս լողորդ

16:41   17 մայիսի, 2017

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հուլիսի 16-ից 30-ն անցկացվելիք ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացված է լինելու չորս լողորդով: Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է լողի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը: 

Վահան Մխիթարյանը հանդես կգա 50 մետր ազատ ոճում եւ բաթերֆլայում, Վլադիմիր Մամիկոնյանը՝ 100 մետր ազատ ոճում, Անի Պողոսյանը՝  50 մետր ազատ ոճում եւ թիկնալողում, իսկ Ելենա Եսայանը՝ 50, 100, հավանական է նաեւ, 200 մետր բրաս լողաոճում:

Հունիսին մեծահասակ ու պատանի լողորդները համատեղ հավաք կանցկացնեն Ծաղկաձորում: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։