Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի առաջին խաղում փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտը» 113:111 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ «Սան Անտոնիոյի» նկատմամբ: Խաղի ընթացքում «Սան Անտոնիոն» ուներ 25 միավորի առավելություն, սակայն չկարողացավ զարգացնել հաջողությունը:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Ստիվեն Կարին, որը տանտերերի կազմում վաստակել է 40 միավոր, իսկ նրա թիմակից Կեւին Դյուրանտը հավաքեց 34 միավոր: «Սան Անտոնիոյի» կազմում ամենաարդյունավետը Լամարկուս Օլդրիջն էր՝ 28 միավոր:
Խաղից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:
NBA, կիսաեզրափակիչ
«Գոլդեն Սթեյտ» – «Սան Անտոնիո»՝ 113:111 (16:30, 26:32, 39:28, 32:21)
Շարքի հաշիվը՝ 1:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում