NBA. «Գոլդեն Սթեյտը» տպավորիչ «քամբեքով» մեկնարկեց կիսաեզրափակիչում

11:28   15 մայիսի, 2017

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի առաջին խաղում փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտը» 113:111 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ «Սան Անտոնիոյի» նկատմամբ: Խաղի ընթացքում «Սան Անտոնիոն» ուներ 25 միավորի առավելություն, սակայն չկարողացավ զարգացնել հաջողությունը:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Ստիվեն Կարին, որը տանտերերի կազմում վաստակել է 40 միավոր, իսկ նրա թիմակից Կեւին Դյուրանտը հավաքեց 34 միավոր: «Սան Անտոնիոյի» կազմում ամենաարդյունավետը Լամարկուս Օլդրիջն էր՝ 28 միավոր:

Խաղից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, կիսաեզրափակիչ

«Գոլդեն Սթեյտ»  «Սան Անտոնիո»՝ 113:111 (16:30, 26:32, 39:28, 32:21)

Շարքի հաշիվը՝ 1:0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։