09:58  ,  8 մարտի, 2012

NBA. Օկլահոմայի 14-րդ անընդմեջ տնային հաղթանակը

NBA-ի կանոնավոր առաջնությունում մարտի 7-ին կայացան հերթական հանդիպումները:

Արեւմտյան գոտու առաջատար «Օկլահոմա Սիթին» սեփական խաղահրապարակում 115:104 հաշվով պարտության մատնեց «Ֆինիքսին»՝ տանելով իր 14-րդ անընդմեջ տնային հաղթանակը:

«Օկլահոմայի» կազմում հիանալի հանդես եկավ ամերիկացի պաշտպան Ռասել Ուոստբրյուկը, ով վաստակեց 31 միավոր:

Արեւելյան գոտու առաջատար «Չիկագո Բուլսը» հյուրընկալվելիս հաղթեց «Միլուոկիին»՝ 106:104: «Ցլերի» առաջատար Դերիկ Ռոուսը իր թիմին բերեց 30 միավոր:

Չինացի Ջերեմի Լինի վաստակած 20 միավորները չօգնեցին «Նյու Յորքին», որը մրցակցի խաղահրապարակում պարտվեց «Սան Անտոնիոյին»՝ 118:105: Տանտերերի կազմում 32 միավոր վաստակեց ֆրանսիացի Տոնի Պարկերը:

NBA. Մրցաշարային աղյուսակ

NBA. Կանոնավոր առաջնություն

«Տորոնտո» – «Հյուսթոն» - 116:98 (28:28, 30:18, 24:30, 34:22)

«Ֆիլադելֆիա» – «Բոստոն» - 103:71 (33:17, 22:16, 25:20, 23:18)

«Վաշինգթոն» – «Լեյքերս» - 106:101 (21:29, 28:35, 32:19, 25:18)

«Շարլոտ» – «Յուտա» - 93:99 (21:22, 26:29, 17:29, 29:19)

«Մայամի» – «Ատլանտա» - 89:86 (25:22, 18:23, 25:23, 21:18)

«Նյու Ջերսի» – «Կլիպերս» - 101:100 (27:22, 30:23, 23:26, 21:29)

«Միլուոկի» – «Չիկագո» - 104:106 (30:33, 20:22, 23:18, 31:33)

«Օկլահոմա» – «Ֆինիքս» - 115:104 (25:34, 33:30, 26:24, 31:16)

«Մինեսոտա» – «Պորտլենդ» - 106:94 (37:31, 24:23, 20:18, 25:22)

«Սան Անտոնիո» – «Նյու Յորք» - 118:105 (28:23, 30:18, 35:32, 25:32)

«Դենվեր» – «Կլիվլենդ» - 99:100 (27:26, 28:31, 17:19, 27:24)

Խաղային օրվա 10 լավագույն դրվագները

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով