Մոսկվայի «Լոկոմոտիվը» 7-րդ անգամ նվաճեց ֆուտբոլի Ռուսաստանի գավաթը: Սոչիում տեղի ունեցած եզրափակիչում «Լոկոմոտիվը» մրցեց Եկատերինբուրգի «Ուրալի» հետ եւ առավելության հասավ վերջնամասում Իգոր Դենիսովի ու Ալեքսեյ Միրանչուկի խփած գոլերի շնորհիվ՝ 2:0:
«Ուրալի» կազմում 79-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը:
Ավելացված ժամանակում բախում տեղի ունեցավ ֆուտբոլիստների միջեւ, կարմիր քարտեր ստացան թիմերի երկուական ֆուտբոլիստներ, այդ թվում Էդգար Մանուչարյանը:
«Ուրալը» պատմության մեջ առաջին անգամ խաղաց Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում:
Հիշեցնենք, որ «Լոկոմոտիվի» մարզչական շտաբում է Հայաստանի հավաքականի մարզիչ Սարգիս Հովհաննիսյանը:
Ռուսաստանի Գավաթ, եզրափակիչ
«Ուրալ» - «Լոկոմոտիվ»՝ 0:2
Իգոր Դենիսով, 76, Ալեքսեյ Միրանչուկ, 90+1
Հեռացումներ՝ Արտյոմ Ֆիդլեր, 90+6, Էդգար Մանուչարյան, 90+6 - Ջեֆերսոն Ֆարֆան, 90+6, Արի, 90+6
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի