10:22  ,  2 մայիսի, 2017

Զիդան. Կողմերի շանսերը 50-50 են

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նախախաղային ասուլիսում խոսել է «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման մասին:

«Մենք ֆավորիտ չենք: Կողմերի շանսերը 50-50 են, ինչպես դա սովորաբար լինում է Չեմպիոնների լիգայի այս փուլում: Մենք լավ գիտենք իրար: «Աթլետիկոյի» հետ դիմակայությունները չեն փոխվել այն ժամանակներից, երբ ես սկսել էի խաղալ ֆուտբոլ: Քաղաքային դերբին լարված է, սակայն մրցակցության մակարդակը չի փոխվում: Պետք է ամեն բան անենք հաջողության համար: Եթե դու հասել ես կիսաեզրափակիչ, ուրեմն հրաշալի ես քեզ դրսեւորել նախորդ փուլերում, բայց առջեւում ամենակարեւոր խաղերն են»,- մարզիչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ «Ռեալի» ու «Աթլետիկոյի» միջեւ առաջին խաղը տեղի կունենա մայիսի 2-ին «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news