22:20  ,  30 ապրիլի, 2017

«Տոտենհեմն» ուժեղ էր «Արսենալից»

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Տոտենհեմը» լոնդոնյան դերբիում 2:0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Արսենալի» նկատմամբ: Դաշտի տերերը 2 գոլերը խփեցին երկրորդ խաղակեսի սկզբնամասում:

Երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմը» վաստակեց 77 միավոր եւ 4 միավոր է հետ առաջատար «Չելսիից»: «Արսենալը» 60 միավորով 6-րդն է:

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Տոտենհեմ» - «Արսենալ»՝ 2:0

Դելե Ալի, 55, Հարի Քեյն, 58 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում