19:04  ,  28 ապրիլի, 2017

Շտուտգարտ. Մարիա Շարապովան կիսաեզրափակիչում է

Մելդոնիումի օգտագործման համար որակազրկման ավարտից հետո Մարիա Շարապովան երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել: Շտուտգարտի մրցաշարի քառորդ եզրափակիչում ռուսաստանցի մարզուհին մրցել է էստոնացի Անետ Կոնտավեյտի հետ: Աշխարհի նախկին առաջին ռակետն առավելության է հասել 6:3, 6:4 հաշվով:

Եզրափակիչի ուղեգրի համար Շտուտգարտի մրցաշարի եռակի հաղթող Մարիա Շարապովան կմրցի ֆրանսիացի Կրիստինա Մլադենովիչ – իսպանացի Կարլա Սուարես-Նավարո զույգի հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում