11:11  ,  28 ապրիլի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» կրկնել է ակումբային ռեկորդ

«Մանչեսթեր Յունայթեդը», Պրեմյեր լիգայի 26-րդ տուրից տեղափոխված խաղում գոլազուրկ ոչ ոքի խաղալով «Մանչեսթեր Սիթիի» հետ, Անգլիայի առաջնությունում անպարտելի շարքը հասցրել է 24 հանդիպման եւ կրկնել ակումբային ռեկորդ, գրում է Daily Mail-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» նման շարք նախորդ անգամ ունեցել էր 2010/2011 մրցաշրջանում, երբ թիմը գլխավորում էր Ալեքս Ֆերգյուսոնը: Պրեմյեր լիգայում մանչեսթերցիները նախորդ անգամ պարտվել են 2016-ի հոկտեմբերին՝ 4 անպատասխան գոլ բաց թողնելով «Չելսիից»: Դրանից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը տարել է 13 հաղթանակ եւ 11 հանդիպում ավարտել ոչ ոքի:

Հիշեցնենք, որ մանչեսթերյան դերբիում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում հանդես էր եկել 85 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում