13:05  ,  28 ապրիլի, 2017

Աղվան Պապիկյանի վնասվածքը կրկնվել է

Լեհական «Բելխատուվի» կիսապաշտպան Աղվան Պապիկյանի ծնկի վնասվածքը կրկնվել է, տեղեկացնում է ակումբի կայքը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է «Գրիֆի» դեմ Լեհաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության 27-րդ տուրի խաղում, որում փոխարինվել է ընդմիջմանը:

Հիշեցնենք, որ Պապիկյանը վերջերս էր վերականգնվել ծնկի վնասվածքից, որի պատճառով բաց էր թողել կես տարի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում