00:08  ,  23 ապրիլի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդն»՝ Իբրահիմովիչի եւ Ռոխոյի վնասվածքների մասին

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական կայքում հրապարակել է թիմի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի եւ արգենտինացի պաշտպան Մարկոս Ռոխոյի նախնական բուժզննման տվյալները: Անգլիական ակումբի մամուլի ծառայությունը խուսափել է հստակ ախտորոշում եւ վերականգնման ժամկետներ նշելուց: Երկու խաղացողների ծնկահոդերի կապանները զգալի վնաս են կրել բելգիական «Անդերլեխտի» դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում (2:1): Առաջիկա օրերին կնշանակվի ավելի խորացված բուժզննում եւ կհստակեցվի ապաքինման ժամկետները:

Բրիտանական մամուլի հրապարակումների համաձայն, մեծ է հավանականությունը, որ երկու ֆուտբոլիստներն էլ այս մրցաշրջանում խաղադաշտ չեն վերադառնա: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում