13:20  ,  22 ապրիլի, 2017

Բարսելոնայի կենտրոնական կորտը կանվանակոչվի Ռաֆայել Նադալի պատվին

Բարսելոնայի կենտրոնական կորտը առաջիկայում կանվանակոչվի իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի պատվին: Որոշումն ընդունել է Barcelona Open Banco Sabadell մրցաշարի վարչությունը: Ռաֆայել Նադալը 9 անգամ դարձել է այս մրցաշարի հաղթող, ինչը ռեկորդ է:

Ապրիլի 24-ին կմեկնարկի Բարսելոնայի հերթական մրցաշարը, եւ Ռաֆայել Նադալը հնարավորություն կունենա 10-րդ անգամ նվաճել այս տիտղոսը: Հաջորդ տարվանից կենտրոնական կորտը կկոչվի «Ռաֆայել Նադալ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում