Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը բելգիական «Անդերլեխտի» դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում։
Մխիթարյանը 2 հարված է կատարել դարպասին, 1 հարված՝ դարպասի ուղղությամբ։ Հայ ֆուտբոլիստը կատարել է 57 փոխանցում 79 տոկոս ճշգրտությամբ։ 28-ամյա կիսապաշտպանը մեկ անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 6 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին, 3 անգամ խլել է գնդակը։
Մխիթարյանը կանոնները խախտել է մեկ անգամ, նրա դեմ նույնպես խախտել են մեկ անգամ։
Ամբողջ հանդիպումն անցկացրած Մխիթարյանը ստացել է 9,30 գնահատականը, իսկ ամենաբարձր գնահատվել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը՝ 9,39։
Whoscored-ը Մխիթարյանին ընդգրկել է Եվրոպայի քառորդ եզրափակիչի խորհրդանշական հավաքականում։
Հիշեցնենք, որ Մանչեսթերում տեղի ունեցած պատասխան խաղում անգլիական թիմը հաղթել է լրացուցիչ ժամանակում՝ 2։1։ 10-րդ հաշիվը բացել էր Մխիթարյանը, որն աչքի էր ընկել նաեւ առաջին խաղում։ Առաջին խաղում գրանցվել էր 1։1 հաշվո։ «Մանչեսթեր Յունայթեդը» կիսաեզրափակիչում է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում