12:34  ,  19 ապրիլի, 2017

«Ռեալի» դեմ խաղից հետո «Բավարիայի» 3 ֆուտբոլիստներ ներխուժել են մրցավարների սենյակ

Մյունխենի «Բավարիայի» 3 ֆուտբոլիստներ Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղից հետո ներխուժել են մրցավարական սենյակ, գրում է Sport.es-ը:

Տիագո Ալկանտարան, Արտուրո Վիդալն ու Ռոբերտ Լեւանդովսկին ցանկացել են իրենց դժգոհությունն անձամբ հայտնել հունգարացի Վիկտոր Կաշայիի մրցավարական բրիգադի աշխատանքի վերաբեյալ: Ոստիկանները ստիպված են եղել միջամտել եւ «Բավարիայի» ֆուտբոլիստներին դուրս հանել մրցավարական սենյակից:

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած խաղի 84-րդ րոպեին Վիկտոր Կաշային 1:2 հաշվի ժամանակ կարմիր քարտ էր ցույց տվել «Բավարիայի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալին, իսկ լրացուցիչ ժամանակում «Ռեալը» խփել էր 3 գոլ եւ դուրս եկել կիսաեզրափակիչ: Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լրացուցիչ ժամանակում «Ռեալի» երկրորդ գոլը խփել էր ակնհայտ խաղից դուրս վիճակից: Ռոնալդուի երրորդ գոլի դրվագում եւս մրցավարները կարող էին արձանագրել խաղից դուրս վիճակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում