01:55  ,  15 ապրիլի, 2017

Հայ բռնցքամարտիկները 7 մեդալ նվաճեցին Թբիլիսիում

Թբիլիսիում ավարտված Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի բռնցքամարտիկները նվաճել են յոթ մեդալ: Եզրափակիչ դուրս եկած Հայաստանի հինգ ներկայացուցիչներից երեքը հաղթանակ են տարել, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Ոսկե մեդալ են նվաճել 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը: 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը եզրափակիչում պարտվել են եւ նվաճել արծաթե մեդալ,  60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը նվաճել են բրոնզե մեդալ:

Թբիլիսիում Հայաստանը ներկայացնում էր 8 բռնցքամարտիկ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English