13:07  ,  14 ապրիլի, 2017

Grenke Chess Classic. Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցը Գեորգ Մայերն է

Կայացել է Գերմանիայում անցկացվելիք Grenke Chess Classic շախմատային մրցաշարի վիճակահանությունը:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն առաջին տուրում սպիտակներով կխաղա գերմանացի Գեորգ Մայերի հետ: Ապրիլի 15-ին կայանալիք տուրի մյուս զույգերն են՝ Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան) եւ Հու Յիֆան (Չինաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), հայտնում է մրցաշարի կայքը:

Մրցաշարի առաջին հատվածը կանցկացվի ապրիլի 15-17-ը Կարլսրուե քաղաքում, իսկ երկրորդ հատվածը՝ ապրիլի 19-22-ը Բադեն-Բադենում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում