17:42  ,  13 ապրիլի, 2017

Չեմպիոնների լիգա. «Յուվենտուսի» 5 խաղացող՝ խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումների խորհրդանշական հավաքականը: Շաբաթվա թիմում ընդգրկվել է «Բարսելոնային» 3:0 հաշվով հաղթած Թուրինի «Յուվենտուսի» 5 խաղացող:

Դարպասապահ. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»):

Պաշտպաններ. Ֆիլիպե Լուիս, Դիեգո Գոդին (երկուսն էլ՝ «Աթլետիկո»), Ալեքս Սանդրո, Ջորջո Կյելինի, Լեոնարդո Բոնուչի (բոլորը՝ «Յուվենտուս»).

Կիսապաշտպաններ. Սինձի Կագավա («Բորուսիա Դորտմունդ»), Կիլիան Մբապե («Մոնակո»):

Հարձակվողներ. Անտուան Գրիզման («Աթլետիկո»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Պաուլո Դիբալա («Յուվենտուս»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում