10:12  ,  7 ապրիլի, 2017

Հենրիխ Մխիթարյան. Ինձ լավ գիտեմ եւ վստահ եմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վստահ է, որ կարող է առաջադիմել եւ հաջորդ մրցաշրջանում ցուցադրել ավելի արդյունավետ խաղ:

«Ես ինձ լավ գիտեմ եւ վստահ եմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ: Ցանկանում եմ ասել, որ հաջորդ մրցաշրջանում ավելի շատ գոլեր կխփեմ եւ կանեմ ավելի շատ արդյունավետ փոխանցումներ: Կարելի է կատարելագործել խաղի ամեն մի բաղադրիչը: Չեմ կարող ասել, թե ինչ-որ մի որակով ես լավն եմ եւ այլեւս չկա այդ ուղղությամբ աշխատելու անհրաժեշտություն: Պետք է շարունակել համառ աշխատանքը»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը անգլիական թիմի կազմում բոլոր մրցաշարերի 29 հանդիպումներում խփել է 7 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում