10:17  ,  17 հուլիսի, 2012

Daily Mail. Կավանին 150 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ է պահանջում «Չելսիից»

Ուրուգվայի հավաքականի եւ իտալական «Նապոլիի» 25-ամյա ռմբարկու Էդինսոն  Կավանի գործակալը բանակցություններ կսկսի Լոնդոնի «Չելսիի» հետ: Այդ մասին գրում է Daily Mail-ը:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն ֆունտ ստերլինգ: Ֆուտբոլիստը պահանջում է շաբաթական 150 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ:

Եթե Աբրամովիչը համաձայնի այդ պայմաններին, ապա Կավանին կստանա նույնքան, ինչքան Ջոն Թերին, Ֆրենկ Լեմպարդը եւ Ֆերնանդո Տորեսը:

Կավանին լոնդոնցիների գլխավոր տրանսֆերային նպատակն է, քանի որ թիմը փոխարինող է փնտրում Դիդյե Դրոգբային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով