Ուրուգվայի հավաքականի եւ իտալական «Նապոլիի» 25-ամյա ռմբարկու Էդինսոն Կավանի գործակալը բանակցություններ կսկսի Լոնդոնի «Չելսիի» հետ: Այդ մասին գրում է Daily Mail-ը:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն ֆունտ ստերլինգ: Ֆուտբոլիստը պահանջում է շաբաթական 150 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ:
Եթե Աբրամովիչը համաձայնի այդ պայմաններին, ապա Կավանին կստանա նույնքան, ինչքան Ջոն Թերին, Ֆրենկ Լեմպարդը եւ Ֆերնանդո Տորեսը:
Կավանին լոնդոնցիների գլխավոր տրանսֆերային նպատակն է, քանի որ թիմը փոխարինող է փնտրում Դիդյե Դրոգբային:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի