11:14  ,  31 մարտի, 2017

Ռաուլը աշխատանքի կանցնի «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսն աշխատանքի կանցնի Արքայական ակումբում, գրում է Onda Cero-ն:

Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կզբաղեցնի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի օգնականի պաշտոնը: Պերեսը վաղուց էր ցանկանում Ռաուլին վերադարձնել «Ռեալ»:

Այժմ Ռաուլն Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) դեսպանն է ԱՄՆ-ում: Սպասվում է, որ նա մադրիդյան ակումբում աշխատանքը կսկսի հունիսին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news