14:05  ,  29 մարտի, 2017

ԱՄՆ-ում Շվայնշտայգերին դիմավորել են բազմաթիվ երկրպագուներ (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացած գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը միացել ամերիկյան «Չիկագո Ֆայրին», որի հետ պայմանագիր է կնքել «1+1» համակարգով:

Չիկագոյի օդանավակայանում 32-ամյա ֆուտբոլիստին դիմավորել են բազմաթիվ երկրպագուներ: Շվայնշտայգերը լուսանկարվել է երկրպագուների հետ եւ բաժանել ինքնագրեր:

Ավելի վաղ նշվում էր, որ ԱՄՆ-ում Գերմանիայի հավաքականի նախկին ավագը ստանալու է տարեկան 4.5 միլիոն դոլար աշխատավարձ եւ կընդգրկվի MLS-ի ամենաբարձր վարձատրվող խաղացողների տասնյակում:

Հիշեցնենք, որ «Չիկագո Ֆայրի» կազմում խաղում է նաեւ հայ հարձակվող Դավիթ Արշակյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում