10:08  ,  29 մարտի, 2017

Ֆրանսիա - Իսպանիա խաղում մրցավարը կրկնապատկերը դիտելուց հետո չեղյալ է հայտարարել Գրիզմանի գոլը

Ֆուտբոլի Ֆրանսիայի եւ Իսպանիայի հավաքականների միջեւ ընկերական խաղում մրցավարները Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի գոլը չեն հաշվել կրկնապատկերը դիտելուց հետո:

Փարիզի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում կայացած խաղում Ֆրանսիայի հավաքականի ռմբարկուն 47-րդ րոպեին դարպասը գրավել է խաղից դուրս վիճակից, իսկ գերմանացի մրցավար Ֆելիքս Ցվայերից մի քանի վայրկյան է պահանջվել ճիշտ որոշում կայացնելու համար: Այդ խաղում Իսպանիայի հավաքականը հաղթել էր 2:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում