Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Քլիվլենդը» հյուրընկալվելիս 74:103 հաշվով պարտվել է «Սան Անտոնիոյին», իսկ «Օկլահոման» մեկ միավորի առավելությամբ ուժեղ է գտնվել «Դալասից»՝ 92:91: «Օկլահոմայի» առաջատար Ռասել Ուեստբրուկը հավաքել է 37 միավոր, ճանաչվել հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ եւ դարձել թրիփլ-դաբլի հեղինակ:
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է Ռասել Ուեստբրուկի հաղթական նետումը:
NBA, կանոնավոր առաջնություն
«Դալաս» – «Օկլահոմա»՝ 91:92 (26:25, 24:10, 19:22, 22:35)
«Սան Անտոնիո» – «Քլիվլենդ»՝ 103:74 (28:18, 36:22, 17:18, 22:16)
«Նյու Յորք» – «Դետրոյտ»՝ 109:95 (34:36, 30:23, 25:15, 20:21)
«Տորոնտո» – «Օռլանդո»՝ 131:112 (35:34, 38:23, 26:32, 32:23)
«Սակրամենտո» – «Մեմֆիս»՝ 91:90 (28:27, 23:22, 23:19, 17:22)
«Յուտա» – «Նոր Օրլեան»՝ 108:100 (28:21, 28:30, 25:20, 27:29)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում