NBA. Ռասել Ուեստբրուկի հաղթական նետումը՝ օրվա լավագույն դրվագ

11:35   28 մարտի, 2017

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Քլիվլենդը» հյուրընկալվելիս 74:103 հաշվով պարտվել է «Սան Անտոնիոյին», իսկ «Օկլահոման» մեկ միավորի առավելությամբ ուժեղ է գտնվել «Դալասից»՝ 92:91: «Օկլահոմայի» առաջատար Ռասել Ուեստբրուկը հավաքել է 37 միավոր, ճանաչվել հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ եւ դարձել թրիփլ-դաբլի հեղինակ:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է Ռասել Ուեստբրուկի հաղթական նետումը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Դալաս»«Օկլահոմա»՝ 91:92 (26:25, 24:10, 19:22, 22:35)

«Սան Անտոնիո»«Քլիվլենդ»՝ 103:74 (28:18, 36:22, 17:18, 22:16)

«Նյու Յորք»«Դետրոյտ»՝ 109:95 (34:36, 30:23, 25:15, 20:21)

«Տորոնտո»«Օռլանդո»՝ 131:112 (35:34, 38:23, 26:32, 32:23)

«Սակրամենտո»«Մեմֆիս»՝ 91:90 (28:27, 23:22, 23:19, 17:22)

«Յուտա»«Նոր Օրլեան»՝ 108:100 (28:21, 28:30, 25:20, 27:29)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։