20:12  ,  27 մարտի, 2017

«Բանանցի» պատանեկան թիմերի հաջող մրցելույթները Սոչիում

Երեւանի «Բանանցի» մինչեւ 11 տարեկանների պատանեկան թիմերը հաջող մրցելույթներ են ունենում Սոչիում ընթացող Hopes Cup մրցաշարում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մարզիչ Արա Նիգոյանի գլխավորությամբ «Բանանց-Ա»-ն» հաղթել է «Սպարտակին» (4:3) եւ «Ռոստովին» (4:2):

Մարզիչ Գեղամ Հարությունյանի գլխավորած «Բանանց-Բ»-ն  0:0 հաշվով է խաղացել «Բարսի» հետ, իսկ երկրորդ տուրում 1:3 հաշվով պարտվել է Մոսկվայի «Դինամոյին»:

Մարտի 28-ին «Բանանց-Ա»-մ կխաղա ГДЮСШ-ի, «Բանանց-Բ»-ն՝ «Զվեզդայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում