20:07  ,  26 մարտի, 2017

Հայաստան - Ղազախստան. Գեւորգ Ղազարյանը պատգարակով դուրս բերվեց խաղադաշտից (ֆոտո)

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության Հայաստան - Ղազախստան ընտրական հանդիպման արդեն երրորդ րոպեին մրցակցի դարպասապահի հետ բախման հետեւանքով ծնկի վնասվածք ստացավ պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, որը պատգարակով դուրս բերվեց խաղադաշտից: Նրան փոխարինեց մակեդոնական «Վարդարը» ներկայացնող Տիգրան Բարսեղյանը:

Ընթանում է առաջին խաղակեսը, հանդիպման հաշիվը չի բացվել:

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով